Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մենք մեր հանրային իմունիտետը բարելավելու խնդիր ունենք

Մենք մեր հանրային իմունիտետը բարելավելու խնդիր ունենք
20.09.2024 | 15:24

Հաճախ են հարցնում, թե այս կամ այն գործիչը ո՞ւմ մարդն է, բոլորին հավասարապես «փչացնում» է: Իսկ չեք մտածո՞ւմ, որ որոշ մասի տերերը դրսից են: Թշնամու համար անվերապահորեն բոլորին նսեմացնելը, բոլորին անխնա մեղավոր նշանակելն ու խոցելի դարձնելը, այս կամ այն հատվածին ժամանակավոր մի լավ ուրախացնելով, սկզբունքային խնդիր է լուծում՝ թող հետո միմյանց կասկածեն ու է՛լ ավելի պառակտվեն: Կարծում եմ՝ մենք մեր հանրային իմունիտետը բարելավելու խնդիր ունենք, ինքս դեմ չեմ, որ ճշմարիտ խոսքը ճանապարհ հարթի, բայց երբ այն խիստ չափավոր հրամցվում է զուտ վստահություն ձեռք բերելու նկատառումով և անխուսափելիորեն ուղեկցվում է բազում կեղծիքներով, հետապնդելով համընդհանուր հուսալքության ու անվստահոթւյան միջոցով Երկիրը ծնկի բերելու նպատակ, դրանով գայթակղվելը աններելի վտանգավոր միամտություն է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2891

Մեկնաբանություններ